Чему учат в школе. 242 խմբի ցերեկույթը

11242 խմբի սաների մասնակցությամբ ցերեկույթը նվիրված էր այն ամենին, ինչ սովորեցնում են դպրոցում…. “Чему учат в школе” (Թե ինչ են սովորեցնում դպրոցում) խորագրով միջոցառումը սաները պատրաստել էին «Ռուսաց լեզու» առարկայի շրջանակում՝ ուսուցիչ Մակվալա Գևորգյանի օգնությամբ: Համաձայն սցենարի՝ հայտնի մուլտֆիլմի հերոս Անտոշկային սաները պետք համոզիչ ու գեղեցիկ ներկայացնեին այն ամենը, ինչ սովորեցնում են դպրոցում: Նրանց լիովին հաջողվեց ցույց տալ դպրոցն ու դասերը՝ իրենց բոլոր օգտակար ու հետաքրքիր կողմերով: 7Երեխաները հերթով անդրադարձան այն բոլոր առարկաներին, որոնք ուսումնասիրում են դպրոցում՝ նրանց նվիրելով երգ, պար, բանաստեղծություններ: Սաները ժպիտ ու ծիծաղ պարգևեցին ցերեկույթի հանդիսատեսին՝ ներկայացնելով նաև ծիծաղաշարժ դրվագներ դպրոցական կյանքից:

 

Միջոցառման կազմակերպմանը մեծապես աջակցել էին պարուսույց Սուսաննա Հակոբյանը, վոկալի ուսուցչուհի Մարիա Գալստյանը, գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Մկրտչյանը:

 

ՖՈՏՈՇԱՐՔ —>

Чему учат в школе. 242 խմբի ցերեկույթը