«Որտեղ կա միտք, այնտեղ կա ուժ»

Այսօր Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողները 9-րդ դասարանցիների շրջանակում կազմակերպել էին վիկտորինա մրցույթ ՙՙՈրտեղ կա միտք, այնտեղ կա ուժ՚՚ խորագրով: Ապագա մանկավարժները կազմել ենք ինտելեկտուալ հարցեր տարբեր առարկաների շուրջ, անդրադարձել հայ մեծերին, կազմել գլուխկոտրուկներ ու հետաքրքիր խնդիրներ: Խաղին մասնակցող չորս խմբերն էլ բարձր արդյունքներ ցուցաբերեցին ու հիացրեցին մանկավարժական համալսարանի դասախոսներին: Կենսաբանության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս, կ.գ.թ. դոցենտ Մ.Ա. Աղաջանյանը բարձր որակներ շնորհեց մասնակիցներին և հատկապես հաղթող 981 խմբի տղաներ՝ Մելքոնյան Միքայելին, Ասատրյան Միքայելին, Զալինյան էդմոնդին և Ոստանիկյան Արմանին: Նրա կարծիքով տղաների միտքը ոչ միայն ուժեղ էր, այլ՝ հզոր:
Պրակտիկանտները ճեմարանական սանին բնորոշ որակներին ավելացրեցին նաև ճկունությունը, միասնությունը և կամքը:

 

«Որտեղ կա միտք, այնտեղ կա ուժ»