«Ամանորը ամենուր». 241 խմբի տոնական ցերեկույթը

25-12-15

30241 խմբի սաներն ուրախ ու գունեղ ցերեկույթ կազմակերպեցին՝ «Ամանորը ամենուր» խորագրով: Դասվար Վարդուհի Օկումուշյանի և իրենց մյուս ուսուցիչների, գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Մկրտչյանի օգնությամբ փոքրիկները Նոր տարվան նվիրված պայծառ տոն էին ստացել՝ երգ ու պարով, գեղեցիկ մաղթանքներով, հեքիաթային տրամադրությամբ:

 

34Խոսելով Ամանորի խորհրդից ու այն տոնելու ավանդույթներից՝ երեխաներն անդրադարձան մի շարք հայկական սովորույթների ևս, որոնց մասին վկայող ցուցանմուշներ էին նաև տեղադրել դահլիճում:

 

Ի՞նչ Ամանոր առանց հրաշքի սպասման… Երեխաները հյուրերին ևս վարակեցին Ամանորին երազանքների իրականացման հավատով՝ բաժանելով նրանց հրաշագործ նամակներ:

 

Ցերեկույթից հետո փոքրիկներին սպասում էր նախատոնական ուրախ հավաքույթ:

 

ՖՈՏՈՇԱՐՔ —>

«Ամանորը ամենուր». 241 խմբի տոնական ցերեկույթը