Ամառային դպրոցը մեկնարկում է

24-05-18

Սիրելի ծնողներ,

«Շիրակացու ճեմարանի» կրտսեր դպրոցը հրավիրում է 7- 9 տարեկան երեխաներին մասնակցելու «Արվեստ և նորարարություն» խորագրով ամառային դպրոցի ծրագրին։

 

Երեխաները հնարավորություն կունենան դարձնել իրենց ամառային օրերն արդյունավետ և հետաքրքիր, ինքնարտահայտվել և նորանոր բացահայտումներ անել:


Ամառային դպրոցի գործունեության ոլորտներն են գիտությունը, արվեստը և լեզուն, որոնք ուսումնասիրելու համար նախատեսվում են բազմաբնույթ պարապմունքներ և թեմատիկ այցելություններ թանգարան, նկարչի արվեստանոց, այգի, և այլն: Ամառային դպրոցի ավարտին երեխաները կպատրաստեն իրենց իսկ ստեղծագործության վրա հիմնված անիմացիոն ֆիլմ:

 

Ամառային դպրոցը կսկսի իր աշխատանքները ս/թ հունիսի 18-ին և կավարտի ս/թ հունիսի 29-ին: Աշխատանքային օրերն են՝ երկուշաբթի-ուրբաթ, 10-ից 14:30-ը: Ընդհանուր տևողությունը՝ 10 օր:

 

Մեկ երեխայի վարձավճարը կազմում է 75,000 ՀՀ դրամ: Նույն ընտանիքից երկու երեխայի մասնակցության դեպքում տրամադրվում է 10% զեղչ:

 

Շտապեք մինչև հունիսի 1-ը գրանցվել հետևյալ հղումով, քանի որ տեղերը խիստ սահմանափակ են.

https://goo.gl/forms/iIXnOPJtX8rpMMEm2

Ամառային դպրոցը մեկնարկում է