Ամփոփելով ծաղկաձորյան արտագնա աշխատանքները

15-04-19

«Արդյոք պե՞տք է փոխվեն  կրթության բովանդակությունն ու դասավանդման մոտեցումները». սա այն հիմնական հարցն էր, որի շուրջ ծավալվեցին ծաղկաձորյան քննարկումների հիմնական ուղղությունները:

 

Եվ որքան էլ անհերքելի և պարզ թվա փոխոխությունների անհրաժեշտությունը, կարևոր է նաև հասկանալ՝ ինչպիսին պետք է լինեն այդ փոփոխությունները՝ էվոլուցիոն, տևական, թե հեղափոխական: «Բոլորս գրեթե միահամուռ եկանք այն եզրակացության, որ հեղափոխություն ինքնին ինչքան էլ արմատական և կտրուկ լինի, հաշվի առնելով, որ երեխան դպրոց է մտնում առաջին դասարանում և դուրս գալիս 12 տարի հետո, այդ հեղափոխությունն այստեղ՝ կրթության մեջ, պետք է տևողական լինի և շատ կարևոր է, որ փոփոխությունները պահպանեն շարունակականությունը և փոխադարձ կապը կրթական տարբեր մակարդակների միջև»,- միջոցառման ժամանակ բացման խոսքով հանդես եկավ կրթահամալիրի կրթական հարցերով փոխտնօրեն Գագիկ Թոռչյանը:

 

Կրթահամալիրի յուրաքանչյուր կառույց՝ ի դեմս ՄԲ կրտսեր, միջին դպրոցների և դիպլոմային ծրագրերի համակարգողների, ներկայացրեց արդյունքներն ու առաջիկա անելիքների քայլաշարը: Կարգապահական խորհրդի եզրահանգումներով հանդես եկավ ու առաջարկությունները ներկայացրեց խորհրդի ղեկավար Թեհմինե Տոնոյանը:

 

Ելույթով հանդես եկան նաև Շիրակացու պառլամենտի անդամները՝ ներկայացնելով այս նստաշրջանի շրջանակում դուրս բերված հարցերն ու դրանց հնարավոր լուծումները:

 

Այս հանդիպում- միջոցառմանը ներկա էր նաև ԿԳՆ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը:

 

«Ճեմարանի աշխատանքն ու աշակերտակենտրոն այս փորձը ցակալի է, որ լինի վարակիչ մյուս հանրակրթական դպրոցների թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար»,- ասաց Գոհար Մամիկոնյանը՝ նշելով, որ ԿԳՆ աշխատակազմի համար այս փորձն արդեն իսկ վարակիչ էր և որ իրենք նույնպես արտագնա աշխատանքային քննարկում կունենան:

Ամփոփելով ծաղկաձորյան արտագնա աշխատանքները