Ամփոփվեցին «Կանաչ մոլորակ» մրցույթի արդյունքները

23-02-18

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը, հանդիսանալով «Կանաչ մոլորակ» բնապահպանական  շարժման պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, փետրվարի 23-ին կազմակերպեց 2017 թ-ի միջազգային փուլի արդյուքների ամփոփումը: Բնական գիտությունների ամբիոնի ղեկավար Նարինե Քսաջիկյանը հաղթող մասնակիցներին հանձնեց հավաստագրերը:

 

Տարբեր անվանակարգերում պարգևատրվեցին «Մխիթար Հերացու» անվան դպրոցը, Վանաձորի 11 դպրոցը, «Գլոբալ Բրիջ» դպրոցը, «Վարդանանք» կրթահամալիրը, Ձորաղբյուրի դպրոցը, Թումանյանի 32 դպրոցը և «Օհանյան» կրթահամալիրը, ինչպես նաև «Շիրակացու ճեմարանը» և արդեն 6-ակի դափնեկիր «Շիրակացու թատերախումբը» Օստրովսկու «Ամպրոպ» ներկայացման համար: Թատերախումբը ներկայացրեց նաև փոքրիկ բեմադրություն Թումանյանի «Բարեկենդանի» մոտիվներով, որից հետո ճեմարանականների և հյուրերի համար բնապահպանական կարևոր հիշեցումներով ու հարցերով հանդես եկան էկոակումբի սաները:

 

 

Ամփոփվեցին «Կանաչ մոլորակ» մրցույթի արդյունքները