Անանիա Շիրակացու անվան ճեմարանն արժանացավ «Ոսկե մրցանակ»-ի

12-12-15

8Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանն արժանացավ «Ոսկե մրցանակ»-ի «Ակտիվ մասնակցություն միջպետական ստանդարտացման ոլորտում» մրցանակաբաշխության ժամանակ, որը դեկտեմբերի 11-ին կայացավ «Ստանդարտացում և նորարարություն» խորագրով գործարար համաժողովի շրջանակում:

 

Երևանում մեկնարկած ԱՊՀ անդամ երկրների ստանդարտացման, 6չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 48-րդ նիստի շրջանակում շուրջ երկու տասնյակ կազմակերպությունների թվում «Ոսկե մրցանակի» և դիպլոմի արժանացավ նաև «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրը` ԱՊՀ անդամ երկրների ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի աշխատանքներին ակտիվ մասնակցելու համար:

 

7Մրցանակակիրները որոշվել են «Համազգային վստահություն» խորհրդի՝ տնտեսության տարբեր ոլորտների ուսումնասիրությունների և Ստանդարտների ազգային ինստիտուտի հետ համագործակցության արդյունքում:

 

Շնորհակալություն հայտնելով պատվավոր մրցանակի համար՝ Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը նշեց, որ կրթահամալիրը Միջազգային բակալավրիատի ծրագրին ինտեգրվելու դժվարին ճանապարհ է անցել և այդ ճանապարհին մշտապես զգացել է գործընկերների աջակցությունը:

 

ՖՈՏՈՇԱՐՔ —>

Անանիա Շիրակացու անվան ճեմարանն արժանացավ «Ոսկե մրցանակ»-ի