Աշխատակիցների ստեղծագործությունների ցուցահանդես

Ստեղծագործ,տաղանդավոր ուսուցիչների բացահայտման և նրանց արվեստի հետ մոտիկից ծանոթանալու նպատակով, 2016թ. հունվարի 29-ին ճեմարանում բացվելու է ուսուցիչների և աշխատակիցների ստեղծագործությունների ցուցահանդես:

 

Կարող եք ներկայացնել` գունանկար, գծանկար, ձեռագործ ցանկացած աշխատանք, ֆոտոնկարներ և այլն: «Գեղեցիկի աշխարհ» ամբիոնի ուսուցիչները կօգնեն ձեզ նախապատրաստել գործերը ցուցադրման համար:

 

Ցուցահանդեսի մասնակիցներին խնդրում ենք մինչև ս.թ.դեկտեմբերի 25-ը դիմել Նունե Վարդանյանին կազմակերպչական հարցերը լուծելու համար /2-րդ մասնաշենք, 2108 լսարան,գրադարանի հարևանությամբ/:

 

Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը:

Աշխատակիցների ստեղծագործությունների ցուցահանդես

Leave a Reply