Ապագա բժիշկները՝ «Արաբկիր» բժշկական կենտրոնում

1Յուրաքանչյուր աշակերտի կյանքում գալիս է մի տարիք, երբ պետք է կողմնորոշվի մասնագիտություն ընտրելու հարցում: Այնքան շատ են մասնագիտությունները, որ երբեմն դժվարանում ես ընտրություն կատարել, և ահա այս հարցում մեզ օգնության եկավ ճեմարանը: Նա կազմակերպեց տարբեր մասնագիտական ոլորտներում այցելություններ: Այցելություններից մեկը «Արաբկիր» բժշկական կենտրոնում էր: Մենք եղանք քիթ-կոկորդային հիվանդությունների բաժանմունքում, տեսանք, թե ինչպես են հիվանդները հաղթահարում հետվիրահատական շրջանը: Մասնակից եղանք բուժզննման: Կային հիվանդներ, որոնք ենթարկվել էին բարդ վիրահատության, և նրանց ապաքինումը ընթանում էր դժվարությամբ, սակայն դրական փոփոխությունը նկատելի էր: Հասկացանք, թե որքան բարդ և պատասխանատու է բժշկի մասնագիտությունը: Սխալվելու իրավունք չունի բժիշկը և ամեն մարդ չէ, որ կոչված է բժիշկ լինելու: Բժիշկը պետք է լինի շատ բանիմաց, փորձառու, ունենա ամուր նյադեր, բայց միևնույն ժամանակ լինի շատ սրտացավ: Բժիշկը միշտ պետք է հիշի Հիպոկրատին տված երդումը: Այդպիսի բժիշկներից է Հերմինե Վլասյանը: Նա շատ ուշադիր և հոգատար էր հիվանդի նկատմամբ: Այս բժշկուհու հիվանդները անսահման վստահում էին նրան և առողջանալու համար երախտապարտ էին իրենց բժշկուհուն:

 

Ամփոփելով այցը՝ նշեմ, որ այն ուղղորդեց մեզնից շատերին ընտրելու բժշկի դժվար, բայց պատվաբեր կոչումը:

 

1162 խմբի սան Սոնա Գրիգորյան

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

Ապագա բժիշկները՝ «Արաբկիր» բժշկական կենտրոնում

Leave a Reply