«Ապրենք խաղաղ». 335 խմբի ցերեկույթը

16-12-15

19335 խմբի սաների տարեվերջյան ցերեկույթը նվիրված էր խաղաղության թեմային: «Ապրենք խաղաղ» խորագրով միջոցառման շրջանակում նրանք, կիրառելով ինքնարտահայտման բազմապիսի եղանակներ, համայն աշխարհի մարդկությանը խաղաղության, համերաշխության կոչ արեցին: Դասվար Թեհմինե Ջերեչյանի, անգլերենի ուսուցչուհի Անժելա Մուրադյանի, պարուսույց Սուսաննա Հակոբյանի, վոկալի ուսուցչուհի Մարիա Գալստյանի, գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Մկրտչյանի օգնությամբ սաները շատ գեղեցիկ ու բովանդակալից ներկայացրին խաղաղության և համերաշխության իրենց տեսլականը: 4Ինչպես նշեց դասվար Թեհմինե Ջերեչյանը, երեխաներն իրենք ակտիվ մասնակցություն էին ունեցել ցերեկույթի սցենարի մշակման ընթացքում, և շատ գաղափարներ հենց իրենցն էին: Սկսելով բաբելոնյան աշտարակաշինության հայտնի պատմությունից՝ երեխաները ներկայացրին տարբեր ազգերի մշակույթի ու սովորույթների մասին պատմող հայտնի ու անհայտ էջեր: Բազմալեզու միջոցառումը ներկաներին պատմեց անկախ լեզվից ու ազգային պատկանելությունից հասկանալի ու հարազատ թեմայի՝ խաղաղության մասին: Երեխաները երգեցին ու արտասանեցին մի քանի լեզուներով, պարեցին մի շարք ժողովուրդների ազգային պարեր՝ ցույց տալով, որ չնայած շատ տարբեր կարող են լինել ազգերը, բայց նրանց բոլորին միավորում է նույն՝ խաղաղ, համերաշխ ապրելու պահանջն ու ցանկությունը:

 

ՖՈՏՈՇԱՐՔ —>

«Ապրենք խաղաղ». 335 խմբի ցերեկույթը