Առաջին դասարանցիները նոր հետազոտություն են սկսել

23-11-15

8Առաջին դասարանցիները բացեցին «Որտեղ ենք մենք ժամանակի և տարածության մեջ» հետազոտություն-տնակի դուռը և մտան ներս:

 

Մուտքի համար սաներին հանձնարարվեց մտածել՝ ինչ կարող են առաջարկել փողոցում քնած մի անծանոթի… Սաներից շատերն առաջարկում էին տուն կառուցել նրա համար, անգամ պատրաստ էին նրան իրենց տուն տանել, միայն թե այդ անծանոթը տանիք ունենա իր գլխին: Եվ որպես իրենց առաջարկությունների հավաստում՝ մեծ ոգևորությամբ տարբեր տնակներ և շենքեր նկարեցին՝ փորձելով կապ տեսնել նկարածի և այն մարդկանց թվի միջև, ովքեր կարող են ապրել իրենց առաջարկած տներում:

 

Տեսանյութերի միջոցով սովորողների խումբը բացահայտեց, որ առաջին մարդիկ ապրել են բաց երկնքի տակ և եղանակների փոփոխության, գիշատիչներից պաշտպանվելու պատճառով սկսել են ապրել քարանձավներում: Ինչպես նաև իմացան՝ ինչ փոփոխություններ են կրել տները ժամանակի ընթացքում:

 

ՖՈՏՈՇԱՐՔ —>

Առաջին դասարանցիները նոր հետազոտություն են սկսել

Թողնել պատասխան