Աստղիկներն ամփոփեցին «Ով ենք մենք» հետազոտությունը

19-11-15

10Ժամանակը հոսում է, իսկ աստղիկներն առաջ են շարժվում: Բավական երկար ճանապարհ անցան նրանք, պարզեցին, որ մարդկանց տրամադրության վրա ազդում են որոշ պատճառներ: Շարունակելով ուսումնասիրությունները՝ հասկացան, որ մարդիկ նման են և տարբեր իրենց ներքին ու արտաքին հատկանիշներով: Չբավարարվեցին այսքանով. ուսումնասիրեցին նաև սոցիալական այն դերերը, որոնք կարող են ունենալ ընտանիքում և դպրոցում: Եվ ահա ժամանակն էր, որ ամփոփեին հետազոտական ճանապարհին ունեցած ձեռքբերումների արդյունքները: «Ամեն ինչ իմ մասին» գրքույկի վերլուծությունը յուրաքանչյուր սանին ընձեռեց այդ հնարավորությունը:

 

ՖՈՏՈՇԱՐՔ —>

Աստղիկներն ամփոփեցին «Ով ենք մենք» հետազոտությունը

Թողնել պատասխան