Ավելի լավ ամանոր

12347908_972882932759039_7568545966717960284_nՍիրելի´ ճեմարանականներ,

 

Ամանորը հրաշքի սպասում է բոլորի համար: Մենք ինքներս կարող ենք ստեղծել այդ հրաշքը:

 

Նոր տարվան ընդառաջ, ավագ դպրոցը կազմակերպում է նվիրատվություն: Նախատեսվում է աջակցել Գավառի մանկատանը, ինչպես նաև օգնություն ցուցաբերել Ջրվեժում բնակվող անապահող ընտանիքներին:

 

Ավագ դպրոցի մուտքի մոտ դրվել են արկղեր, որտեղ հավաքվում են հագուստ, գրենական պիտույքներ, խաղալիքներ և ուտելիք: Խնդրում ենք ակտիվորեն մասնակցել ակցիային, քանի որ յուրաքանչյուր նվիրաբերություն ամանորյա ժպիտ կպարգևի ինչ-որ մեկին:

 

Այցը Գավառի մանկատուն նախատեսվում է դեկտեմբերի 19-ին: Խնդրում ենք նվիրաբերվող պարագաները բերել մինչև դեկտեմբերի 17-ը:

 

Սանե՛ր, ծնողնե՛ր, ուսուցիչնե՛ր, սպասում ենք բոլորիդ ակտիվ մասնակցությանը:

 

Հարցերի դեպքում կարող եք դիմել ձեր խմբերի մանկավարժներին:

Ավելի լավ ամանոր