Արշավ դեպի Սաղմոսավանք, Օհանավանք, Քասախի կիրճ

15Նոյեմբերի 7-ին 604 խումբն արշավ կազմակերպեց դեպի Սաղմոսավանք և Օհանավանք:

 

Արշավը սկսվեց Սաղմոսավանք այցից, որտեղ սաները ծանոթացան վանքի պատմությանը, մոմ վառեցին: Թեթև նախաճաշից հետո սկսվեց արշավի ամենաբարդ մասը: Զառիթափ և քարքարոտ արահետով շարժվեցին դեպի Քասախի կիրճ… Չընկճվելով դժվար և բավականին վտանգավոր ճանապարհից՝ 15 րոպե անց քաջ ճեմարանականներն արդեն ներքևում էին: Ճանապարհի մեծ մասը քայլում էին ձորով` Քասախ գետի ափով: Անակնկալներն ամենուր էին` գորտեր, գունավոր քարեր, քարանձավներ: Ամենահաճելի բացահայտումներից մեկը ժայռափոր եկեղեցին էր` Սուրբ Աստվածածինը: Կարճատև դադարից և փոքր-ինչ հանգստանալուց հետո ճանապարհը շարունակվեց դեպի Օհանավանք:

 

Եկեղեցին տեսնելուց հետո հոգնած արշավականներին ակտիվացրեց ֆուտբոլը գյուղի բնակիչների հետ….

 

Հայրենիքի ևս մեկ անկյուն բացահայտած՝ 604 խումբը վերադարձավ Երևան:

 

Վահան Գևորգյան, 604 խումբ

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

Արշավ դեպի Սաղմոսավանք, Օհանավանք, Քասախի կիրճ

Leave a Reply