Արվեստի աշխատանքների մրցույթ «Ռաունդ Սքվեր» 2017 միջազգային համաժողովի շրջանակում

«Ռաունդ Սքվեր» միջազգային համաժողովը այս տարի անցկացվելու է  Հարավային Աֆրիկայի Քեյփ Թաուն քաղաքում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը:

 

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս համաժողովի շրջանակներում կազմակերպվում է Roy McComish-ի անվան  արվեստի մրցույթ, որին կարող են մասնակցել  բոլոր ցանկացողները:

Նախորդ տարի մրցույթը իրականացվել է «Ճանապարհորդությունը, որը դարձնում է մեզ…» խորագրի ներքո, այս տարի այն կներկայացնի «Միավորվենք՝ բոցավառելու մեր ներսի կրակը…» թեման:

 

Թեման

 

Սաները պետք է ներկայացնեն նկարներ, որոնք կարտահայտեն կամ կառնչվեն խորագրի հետ:

 

Մրցանակներ և պարգևատրում

 

Մրցանակները նախատեսված են 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի համար, որոնք կհայտարարվեն Համաժողովի փակման արարողության ժամանակ: Ժյուրին ուշադրություն է դարձնելու ստեղագործականությանը, հմտությանը և աշխատանքի թեմատիկ համապատասխանությանը:

Կանոններ

 

  • ​Աշակերտները կարող են օգտագործել ցանկացած ձևաչափ, բայց միայն ֆոտո
  • Մրցույթին կարող է դիմել ցանկացած աշակերտ, որը սովորում է «Ռաունդ Սքվեր» անդամ դպրոցում
  • Տարիքայի սահմանափակում չկա
  • Աշակերտները կարող են ներկայացնել մինչև 3 աշխատանք
  • Ներկայացվող վիդեոները կարող են լինել ոչ ավել, քան 2 րոպեն
  • Աշխատանքը պետք է լինի թվային տարբերակով, որ հնարավոր լինի բեռնել
  • Նկարները պետք է լինեն ոչ ավել, քան 10 մբ և JPEG ֆորմատով
  • Աշխատանքի վերնագիրը պետք է ներառի. ԱՇԱԿԵՐՏԻ ԱՆՈՒՆԸ և ԴՊՐՈՑԻ ԱՆՈՒՆԸ

Գնահատման չափանիշները

 

  • Արդյոք աշխատանքը ներկայացնում է մրցույթի թեման
  • Կա արդյոք ստեղծագործական մոտեցում թեման ներկայացնելիս
  • Հետաքրքիր է արդյոք աշխատանքի ինքնատիպությունը
  • Արդյոք աշխատանքը ազդում է նայողի վրա թեմատիկան զգալու առումով
  • Արդյոք աշխատանքն ինքնին հանդես է գալիս որպես ավարտուն և աչքի ընկնող նկար
  • Կոմպոզիցիան և դիզայնը նույնպես կարևոր գնահատման չափանիշներ են

 

Բոլոր աշխատանքները պետք է ներկայացնել մինչև սեպտեմբերի 20-ը արվեստի ամբիոն:

Հարցերի դեպքում դիմել Արվեստի ամբիոնի ղեկավար Իլոնա Ղասաբօղլյանին:

 

Արվեստի աշխատանքների մրցույթ «Ռաունդ Սքվեր» 2017 միջազգային համաժողովի շրջանակում