Արվեստի աշխատանքների մրցույթ

10-04-19

«Ռաունդ Սքվեր» միջազգային համաժողովը այս տարի անցկացվելու է  Հնդկաստանի Ինդաուր քաղաքում հոկտեմբերի 2-ից 8-ը:

 

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս համաժողովի շրջանակում կազմակերպվում է Roy McComish-ի անվան  արվեստի մրցույթ, որին կարող են մասնակցել  բոլոր ցանկացողները:

 

 

ԹԵՄԱ՝ « Sarvodya– Աշխարհ, որը մենք ցանկանում ենք տեսնել» («Sarvodaya — the world we wish to see»): Սաները պետք է ներկայացնեն նկարներ, որոնք կարտահայտեն կամ կառնչվեն խորագրի հետ:  

 

 

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ  և  ՊԱՐԳևԱՏՐՈՒՄ

 

Մրցանակները նախատեսված են 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի համար, որոնք կհայտարարվեն Համաժողովի փակման արարողության ժամանակ: Ժյուրին ուշադրություն է դարձնելու ստեղագործականությանը, հմտությանը և աշխատանքիթեմատիկ համապատասխանությանը:

ԿԱՆՈՆՆԵՐ

  •  Աշակերտները կարող են օգտագործել ցանկացած ձևաչափ
  • Մրցույթին կարող է դիմել ցանկացած աշակերտ, որը սովորում է «Ռաունդ Սքվեր» անդամ դպրոցում
  • Տարիքայի սահմանափակում չկա
  • Աշակերտները կարող են ներկայացնել մինչև 3 աշխատանք
  • Ներկայացվող վիդեոները կարող են լինել ոչ ավել, քան 2 րոպեն
  • Աշխատանքը պետք է լինի թվային տարբերակով, որ հնարավոր լինի բեռնել
  • Նկարները պետք է լինեն ոչ ավել, քան 10 մբ և JPEG  ֆորմատով

Աշխատանքի վերնագիրը պետք է ներառի. ԱՇԱԿԵՐՏԻ ԱՆՈՒՆԸ և ԴՊՐՈՑԻ ԱՆՈՒՆԸ

ԳՆԱՀԱՏՄԱՆ  ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

  •  Արդյոք աշխատանքը ներկայացնում է մրցույթի թեման
  • Կա արդյոք ստեղծագործական մոտեցում թեման ներկայացնելիս
  • Հետաքրքիր է արդյոք աշխատանքի ինքնատիպությունը
  • Արդյոք աշխատանքը ազդում է նայողի վրա թեմատիկան զգալու առումով
  • Արդյոք աշխատանքն ինքնին հանդես է գալիս որպես ավարտուն և աչքի ընկնող նկար
  • Կոմպոզիցիան և դիզայնը նույնպես կարևոր գնահատման չափանիշներ են

Բոլոր աշխատանքները պետք է ներկայացնել մինչև ս/թ մայիսի 27 արվեստի ամբիոն: 

Հարցերի դեպքում դիմել Արվեստի ամբիոնի ղեկավար Իլոնա Հովասափյանին:

Արվեստի աշխատանքների մրցույթ