Արտաուսումնական դասընթաց՝ «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնում

f13.05.22-04Ճեմարանի 5-րդ դասարանի սաներն արտաուսումնական դասընթացը մեկ ամիս «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնում (ՄԻԿ) անցկացնելու հնարավորություն ունեցան:

 

5-րդ դասարանցիները ծանոթացան ՏՏ ոլորտի առանձնահատկություններին, ինչպես նաև ծրագրավորման հիմունքներին: Հանդիպումների ընթացքում սաներն ուսումնասիրում էին կենտրոնի կողմից առաջարկված ծրագիրը, որը բազմաբովանդակ անիմացիոն խաղերի ստեղծման հնարավորություն է տալիս:

 

Ճեմարանականներին գրավել էր հատկապես խաղեր ստեղծելու հնարավորություն տվող ծրագիրը՝ «Kodu»-ն: Համբերատար ոսուցիչները պատասխանում էին նրանց բազում հարցերին, որոնք առաջանում էին ծրագիրն օգտագործելու ժամանակ:

 

f13.05.22-14ՄԻԿ ծրագրի ղեկավար Եվա Հյուսյանը նշեց, որ իրենց կազմակերպությունը բազմիցս աշխատել է դպրոցականների հետ, սակայն ոչ այս ձևաչափով: Չնայած որ 5-րդ դասարանցիների համար դեռ վաղ է ուսումնասիրել  ծրագրավորման բարդ լեզուներ, սակայն նման հանդիպումները հիմք կարող են դառնալ հետագայում դրանք դյուրին ընկալելու համար:

 

Ծրագրի ավարտին 5-րդ դասարանցիներին սպասվում էր անակնկալ. ՄԻԿ ներկայացուցիչները տիկին Եվայի գլխավորությամբ որոշել էին խրախուսել նրանց: Նախ ցուցադրվեցին սաների կողմից ստեղծված լավագույն խաղերը, տեղի ունեցան քննարկումներ, ապա դասարանները տարբեր անվանակարգերում ստացան պատվոգրեր:

 

Ազա Գևորգյան, 9203 խումբ

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

Արտաուսումնական դասընթաց՝ «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնում

Leave a Reply