Արևների ամանորյա «տիեզերական» հանդեսը

2Արևների ամանորյա հանդեսն իր յուրօրինակ սցենարով, ճոխ զարդարանքով ու ոչ ավանդական մոտեցումներով ապացուցեց, թե ինչ մեծ հաջողությամբ կարող են այս պայծառ փոքրիկները կյանքի կոչել ցանկացած գեղեցիկ գաղափար: Նոր տարվան անդրադառնալու համար նրանք շատ ավելի լայն թեմա էին ընտրել՝ բեմադրելով «Ամանոր. հայացք տիեզերքից» խորագրով ցերեկույթը:
Համաձայն սցենարի՝ Մեծ արջի համաստեղությունից ժամանած երկու այլմոլորակային հյուրերին փոքրիկներն օգնեցին բացահայտել ամանորյա հրաշքի ողջ գեղեցկությունը, ինչպես նաև մեր բոլորի տուն 14Երկիր մոլորակն ու ի վերջո գտնել իրենց որոնած Լույսը… Ինչպես նշեց խմբի դաստիարակչուհի տիկին Սրբուհին, փոքրիկներին մեծապես հետաքրքրում է տիեզերքը, ինչն էլ առիթ է դարձել նման յուրահատուկ սցենարի հղացման:

 

Ցերեկույթի ավարտին արևներին հյուր եկավ Ձմեռ պապը, ով ևս մասնակցություն ունեցավ այլմոլորակային հյուրերի արկածային որոնումներում, ապա բոլորին բաժանեց նվերներ…

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

Արևների ամանորյա «տիեզերական» հանդեսը