Բասկետբոլի ընկերական մրցումներ

Նոյեմբերի 23 և 24-ին երկու միջազգային դպրոցների՝ Անանիա Շիրակացու անվան Ճեմարանի և Երևանի միջազգային դպրոցի միջև տեղի ունեցան բասկետբոլի ընկերական մրցումներ:

 

Ճեմարանի միջին դպրոցի տղաները, ցուցադրելով բարձր տեխնիկա-տակտիկական պատրաստվածություն, հաղթանակի հասան 25 : 14 հաշվով: Ավագ դպրոցի տղաների հանդիպման ժամանակ դարձյալ գրանցվեց հաղթանակ՝ հօգուտ ճեմարանականների 9 : 5 հաշվով:

basketball_1

Ընկերական հանդիպումները հաղթանակով ավարտեցին նաև ավագ դպրոցի աղջիկները 18:8 հաշվով, և միայն միջին դպրոցի աղջիկները ընկերական հանդիպումների կատարյալ հաղթանակը զիջեցին 19:11 պարտությամբ:

 

Միջոցառմանը ներկա էին և թիմերին քաջալերում էին ինչպես ավագ և միջին դպրոցների տնօրենները, դպրոցների ֆիզդաստիարակության ուսուցիչները և դասընկերները, այնպես էլ Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Սուրեշ Բաբու Թանդիպանենին, ով եկել էր դիտելու դստեր խաղը:

Բասկետբոլի ընկերական մրցումներ