«Բացահայտիր վիրտուալ աշխարհը…. ԱՊԱՀՈՎ» մրցույթի մասնակցության հրավերք

Հարգելի աշակերտներ,

Փետրվարի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Ապահով Համացանցի միջազգային օրը:
Մայքրոսոֆթ ընկերությունը Գործընկերներ ուսման ոլորտում ծրագրի շրջանակներում և Վորլդ Վիժն Հայաստանը՝ <Պահպանենք երեխաների առցանց անվտանգությունը> ծրագրի շրջանակում փետրվարի 7-ին համատեղ անցկացնում են «Բացահայտիր վիրտուալ աշխարհը…. ԱՊԱՀՈՎ» խորագով միջոցառումների շարք և հայտարարում աշակերտական մրցույթ հետևյալ թեմաներով՝
· Համացանցը և ԵՍ
· Համացանցի օգտագործման կանոներն ինձ համար
Մրցույթին անհրաժեշտ է ներկայացնել փոքրիկ նյութ/տեսանյութ՝ պատրաստված հետևյալ ծրագրերից որևիցէ մեկով՝ Microsoft Movie Maker, Microsoft Photostory, Microsoft Power Point, Photosynch:
Ակնկալում ենք Ձեր ստեղծագործ մոտեցումները:
Ներկայացվող նյութը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին՝
— Տևողությունը լինի 3-5 րոպե, բովանդակալից, հասկանալի, և հետաքրքիր լուծումներով
— ունենա հղում սկզբնական աղբյուրին և չխախտի ուրիշի հեղինակային իրավունքները (եթե կիրառվել է նյութեր, նկարներ, երաժշտություն ամպայման նշեք հեղինակին կամ այն կայքի հասցեն որտեղից վերցրել եք այն)
— ներկայացման առաջին էջում նշվի ներկայացվող թեման
— ներկայացման վերջին էջում նշվի հեղինակ(ներ)ի անուն ազգանունը, քաղաք/գյուղ, դպրոցը, դասարանը, հեռախոսի համարը և էլ. փոստի հասցեն
Նյութերի ներկայացման վերջնաժամկետն է հունվարի 25-ը: Մրցույթը կամփոփվի փետրվարի 7-ին: Հաղթողները կստանան պատվոգրեր և փոքրիկ մրցանականեր:
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր տարիքի աշակերտներն՝ իրենց նորարար և ստեղծագործ մտահղացումնեով:
Նյութերը անհրաժեշտ է ուղարկել voskan_ghazaryan@wvi.org էլ. փոստի հասցեով կամ տեղադրել Windows Live Skydriv-ում և հղումն ուղարկել մեզ:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել voskan_ghazaryan@wvi.org կամ i-krgyon@microsoft.com էլ. փոստի հասցեներով կամ զանգահարել 091-20-90-15 կամ 51-48-92 հեռախոսահամաներով:

«Բացահայտիր վիրտուալ աշխարհը…. ԱՊԱՀՈՎ» մրցույթի մասնակցության հրավերք

Թողնել պատասխան