Բացիկներ ու քաղցրավենիք՝ սահմանին կանգնած զինվորին

08-02-16

1

Ճեմարանականներն օրերս իրենց ձեռքով պատրաստած բացիկներ, նամակներ և քաղցրավենիք ուղարկեցին Կողբի զորամասում ծառայությունն անցկացնող զինվորներին:

 

Սահամանին կանգնած հայ զինվորին նամակ գրելու նախաձեռնությունը 5-րդ դասարանցիներինն էր և իրենց մանկավարժներինը: Նրանց միացան միջին դպրոցի մյուս սաներն ու մանկավարժները ևս, մայրենի լեզվի ամբիոնը, ՏՀՏ կենտրոնը, ծնողական համայնքը. վերջինս քաղցրավենիք էր նախատեսել զինվորների համար:

 

7Ճեմարանի տնօրենությունը մեծապես նպաստեց այս բարի ու գեղեցիկ գործը բարձր որակով ավարտին հասցնելուն: Աշխատանքների կազմակերպման ողջ ընթացքով զբաղվեց մանկավարժական ծառայությունների համակարգող Արմինե Վարդանյանը:

 

Նախաձեռնության իրագործմանն օգնեց «Հայրենիքի դարպասներ» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Արման Հայրապետյանը, ով սաների գրած նամակներն ու պատրաստած բացիկները, ինչպես նաև քաղցրավենիքը հասցրեց Կողբի զորամաս:

 

ՖՈՏՈՇԱՐՔ —>

Բացիկներ ու քաղցրավենիք՝ սահմանին կանգնած զինվորին