Բաց դաս՝ նվիրված ‹‹Ռոմեո և Ջուլիետ›› ողբերգությանը

15-10-15

2Ճեմարանի 974 խմբի սաները մասնակցեցին Ուիլյամ Շեքսպիրի ‹‹Ռոմեո և Ջուլիետ›› ողբերգությանը նվիրված բաց դասի, որը նախաձեռնել էր իրենց մայրենիի ուսուցիչ Արմինե Ներսիսյանը:
Թե՛ ուսուցիչը, թե՛ մանկավարժ Քրիստինե Մխիթարյանը բավականին հանգամանալից նախապատրաստական աշխատանք էին իրականացրել:
Մանկավարժ Քրիստինե Մխիթարյանը ներածական խոսքում նկատեց, որ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»-ին նվիրված բաց դասը կօգնի ոչ միայն խորությամբ ծանոթանալ ստեղծագործությանը, այլև ունենալ առհասարակ սիրո ընկալմանը վերաբերող քննարկում:
Մանկավարժը ներկայացրեց նաև օրվա հյուրերին` Հայկական գրական գործակալության տնօրեն Արևիկ Աշխարոյանին և դրամատուրգ, բանաստեղծ Հովհաննես Թերգյոզյանին: Բաց դասին ներկա էին նաև ճեմարանի գիտամեթոդական կենտրոնի ղեկավար, մանկավարժական գիտությունների թեկնածու Թամար Ալեքսանյանը, ծնողներ: Սցենարի համաձայն՝ երեխաներն իրենց շարքերից ընտրեցին «Շեքսպիրին», որին նստեցրեցին դրամատուրգի համար հատկացված աթոռին: Հենց նրան էին ուղղված դասի մասնակիցների հարցերը: Շեքսպիրի դերում իրեն բավականին վստահ զգացող Գևորգ Եսայանը պատասխանում էր ‹‹ընթերցողներին›› և ‹‹գրականագետներին›› հետաքրքրող հարցերին: Հարցերը բազմազան էին: Ճեմարանականներն ունեցան թե՛ Շեքսպիրի ստեղծագործությանը և թե՛ նրա կենսագրության մանրամասներին առնչվող ծավալուն քննարկում:

 

ՖՈՏՈՇԱՐՔ —>

Բաց դաս՝ նվիրված ‹‹Ռոմեո և Ջուլիետ›› ողբերգությանը

Թողնել պատասխան