Բյուրականյան երկրորդ գիտաճամբարը

13Հոկտեմբերի 26-30-ին Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ) և Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ) կազմակերպում են Բյուրականյան երկրորդ գիտաճամբարը 12-15 տարեկան շնորհալի պատանիների համար: Ծրագիրն իրականացվում է Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) մասնակի հովանավորությամբ: Գիտաճամբարին կարող են մասնակցել Երևանի, ՀՀ բոլոր մարզերի, ինչպես նաև Արցախի, Ջավախքի և այլ երկրների դպրոցականները:

 

Գիտաճամբարի ծրագրում նախատեսվում է հանդիպում հայտնի աստղագետների հետ, աստղագիտական հանրամատչելի ինտերակտիվ դասախոսություններ, գիշերային դիտումներ փոքր աստղադիտակներով, զրույց աստղագիտության և առասպելաբանության կապի մասին, անգլերենի լեզվի և մշակույթի պարապմունքներ, արշավներ Բյուրականի շրջակայքում և այլն: Գիտաճամբարի մասնակիցները կներգրավվեն ճամբարի կազմակերպչական աշխատանքներին և կդրսևորեն անհատականություն, հնարամտություն և յուրահատուկ մտածելակերպ:

 

Մասնակիցներին կտրամադրվեն աստղագիտական նյութեր, ինչպես նաև մրցույթների մասնակիցներին կշնորհվեն մրցանակներ:

 

Գիտաճամբարի համանցանցային կայք էջն է՝ http://www.aras.am/camp/2015/index.html :

 

Մասնակիցների գրանցումը մինչև հոկտեմբերի 23-ն է: Արտերկրից և ՀՀ մարզերից մասնակիցների առկայության պայմաններում և ժամանակի խնայողության համար հարցազրույցները տեղի կունենան Skype համակարգով գրանցումից մինչև 3 օրվա ընթացքում:

 

Մասնակցության վարձավճարը 48000 ՀՀ դրամ, սակայն ՀՕՖ-ի աջակցության շնորհիվ կազմակերպիչները հնարավորություն ունեն կիրառել մասնակցության վարձավճարի ճկուն զեղչային համակարգ, կախված թեկնածուի աստղագիտության նկատմամբ հետաքրքրություններից:

Ճամբարի օրակարգ

 

Բյուրականյան երկրորդ գիտաճամբարը

Leave a Reply