«Բուրատինոյի ամանորյա արկածները»՝ մանկակրթարանում

24-12-15

24Մանկակրթարանի ավագ խումբն ամանորյա հեքիաթային հանդես էր պատրաստել: Փոքրիկները վերածվել էին «Բուրատինոյի արկածները» հեքիաթի գունեղ կերպարների՝ յուրաքանչյուրը փորձելով գերազանց ներկայացնել իրեն վստահված դերը…

 

«Բուրատինոյի ամանորյա արկածները» խորագրով ցերեկույթին փոքրիկ ճեմարանականները պատրաստվել էին մեծ պատասխանատվությամբ. ընտրված հագուկապ, հայտնի հեքիաթի ամանորյա երանգավորում, մաղթանքներ ու շնորհավորանքներ ներկաներին:

 

Հեքիաթին մասնակից դարձավ նաև Ձմեռ պապը, ով, արձագանքելով փոքրիկների կանչերին, ներս մտավ՝ բերելով պարկով նվերներ:

 

ՖՈՏՈՇԱՐՔ —>

«Բուրատինոյի ամանորյա արկածները»՝ մանկակրթարանում