«Գայլն ու Լուսինը». Առնո Գրիգորյան, 514 խումբ

Волки и луна-1Ժամանակով մի գայլ էր ապրում անտառում: այդ գայլը շատ էր սիրում գիշերը որս անել: Երբ լիալուսին էր լինում, նա գնում էր մի բարձր ժայռի վրա կանգնում և ոռնում:

 

Օրերից մի օր Լուսինը Գայլին հարցնում է.

 

-Ինչու՞, երբ ես դառնում եմ լիալուսին, դու սկսում ես ոռնալ:

 

Գայլը պատասխանում է,

 

-Ես միակը չեմ, ինձ հետ ոռնում է նաև ոհմակը: Մենք ոռնում ենք, քանի որ լիալուսնի ժամանակ լուսավոր է գիշերը և այդ ոռնոցով կապ ենք հաստատում այլ գայլերի հետ և դուրս ենք գալիս որսի, բայց դա միշտ չէ, որ ստացվում է:

 

-Ես ձեզ կօգնեմ գտնել ձեր տարածքին մոտ գտնվող կենդանիներին,- ասում է Լուսինը:

 

Լուսինը շատ անգամներ է օգնում գայլերին, բայց որոշում է էլ չօգնել,, որպեսզի գայլերը սովորեն դա ինքնուրույն անել:

 

Գայլերը շատ դժվարությունների առաջ կանգնեցին, և նորից դիմեցին Լուսնի օգնությանը: Լուսինը շատ վրդովվեց և ասաց.

 

-Գնացե’ք և ինքներդինքներդ ձեր որսն արեք, այլևս ինձ մի անհանգստացրեք: Ես գիշերը ոչ թե պետք է Ձեզ օգնեմ, այլ պետք է լուսավորեմ երկիրը: Ամեն մեկն իր գործը պետք է անի և ոչ թե պահանջի:

 

Գայլերը լուռ լսեցին Լուսնին և հասկացան իրենց անելիքը:

 

Այդ օրվանից ի վեր նրանք իրենք են իրենց որսն անում և հույսը դնում իրենց վրա:

 

Առնո Գրիգորյան, 514 խումբ

«Գայլն ու Լուսինը». Առնո Գրիգորյան, 514 խումբ