«Գայլն ու Լուսինը». Տեր-Տաճատյան Դավիթ, 514 խումբ

25-12-15

 mid_89466_8771Հին ժամանակներում Գայլն ու Լուսինն ընկերներ էին: Լուսինն օգնում էր Գայլին որս փնտրել` լուսավորելով ճանապարհը:

 

Մի գիշեր Լուսինն ասում է Գայլին.

 

-Ես քեզ այլևս չեմ օգնելու, քանի որ ուրիշ կենդանիներ ու մարդիկ էլ ունեն իմ կարիքը: Սակայն որպես հիշատակ քեզ նվիրում եմ այս սփռոցը: Սրա վրա ուտելիք է հայտնվում, երբ դու ասում ես հետևյալ կախարդական բառերը.«Սփռոց, ուտելիք տուր ինձ, լուսնի լույսն էլ պետք չի ինձ»:

 

Եվ Լուսինն անհայտանում է: Իսկ Գայլը քնում է: Երբ նա արթնանում է և ուզում է ուտել, նա մոռանում է կախարդական բառերը: Այդ օրվանից գայլը ոռնումէ  Լուսնի վրա, մտածելով, որ Լուսինը կհիշեցնի իրեն կախարդական բառերը: Իսկ Լուսինը չի հիշեցնում, քանի որ Գայլը շնորհակալություն չասաց, երբ Լուսինը տվեց սփռոցը:

 

Տեր-Տաճատյան Դավիթ, 514 խումբ

«Գայլն ու Լուսինը». Տեր-Տաճատյան Դավիթ, 514 խումբ