«Գայլն ու Լուսինը». Կարեն Օգանեզով, 514 խումբ

волк-и-лунаԵրկու միլիոն տարի առաջ էր, երբ Լուսինն ու Արևը վիճում էին, թե Երկիր մոլորակին ով է ավելի շատ օգուտ տալիս:

 

Լուսինն ասում էր.

 

-Եթե ես չլինեի, գիշերները լույս չէր լինի:

 

Արևը պատասխանում էր.

 

-Իսկ եթե ես չլինեի, ցերեկները լույս չէր լինի: Հիմա մտածիր, թե ով է ավելի շատ օգուտ տալիս:

 

Եվ այնպես ստացվեց, որ Լուսնից մի երկնաքար ընկավ Երկրի վրա, որը ոչնչացրեց բոլոր Դինոզավրերին:

 

Լուսինն ասաց.

 

-Դա քո պատճառով էր Արև, քո շողերից ես շոգեցի և երկնաքարը ընկավ:

 

Արևը պատասխանեց.

 

-Դա քո երկնաքարն է, այսինքն քո մեղքն է:

 

Լուսինը նեղացավ Արևից և խոսատացավ, որ ան այլևս չի պտտվի իր առանցքի շուրջ, որովհետև նա չի ուզում տեսնել Արևին:

 

Տարիներով ոչ մեկ Լուսնի վրա ուշադրություն չէր դարձնում: Բայց օրերից մի օր մի գայլ ոռնում էր Լիալուսնին նայելով:

 

Լուսինը հարցրեց նրան.

 

-Քո անունն ի՞նչ է և ինչու՞ ես ոռնում:

 

Գայլը պատասխանեց նրան.

 

-Իմ անունը Կոգ է: Ես ոռնում եմ, որ իմանամ, թե ինչու ես այդքան տխուր:

 

Լուսինը պատմեց նրա, թե երկու միլիոն տարի առաջ ինչ էր տեղի ունեցել:

 

Գայլը հարցրեց նրան.

 

-Կարո՞ղ եմ ինչ որ բանով օգնել:

 

Լուսինն ասաց.

 

-Ցերեկները , երբ Արևը դուրս գա, հետևիր նրան, իսկ գիշերները ինձ կպատմես:

 

Գայլը համաձայնվեց: Նա ամեն ինչ պատմում էր Լուսնին, թե ինչ է անում Արևը և պատմում է մինչ օրս:

 

Կարեն Օգանեզով, 514 խումբ

«Գայլն ու Լուսինը». Կարեն Օգանեզով, 514 խումբ