Գեղանկարչական մրցույթ

10-12-18

2019թ. փետրվարի 15-ին  Ռուսաստանում տեղի կունենա  գեղանկարչական մրցույթ, նվիրված Միջազգային Բակալավրիատի 50-ամյակինՄրցույթին կարող են մասնակցել ՄԲ դպրոցի բոլոր սաները:

 

ՄՐՑՈՒՅԹԻ  ՊԱՅՄԱՆԵՐԸ՝

ԹԵՄԱ՝ «Ես աշխարհի քաղաքացի եմ»  («Я —  гражданин мира !» )

ՏԱՐԻՔ՝  6ից 18ը տարեկան

ԱՇԽԱՏԱՆՔԻ  ՉԱՓՍ՝  նվազագույնը՝ A4 ֆորմատ  / առավելագույնը A3 ֆորմատ

ՏԵԽՆԻԿԱ՝  ցանկացած տեխնիկա (օրինակ՝ գծանկարզարդանկարգեղանկարչություն և այլն)

 

Աշխատանքները կարող եք ներակացնել հետևյալ անվանակարգերով՝

  • Դիմանկար («Ես Միջազգային Բակալավրիատի սան եմ» )
  • Կոմպոզիցիա («Մեկ օր դպրոցի կյանքից»)
  • Պաստառ

 

2018թ դեկտեմբերի 28-ին աշխատանքները ուղարկվում  են Ռուսաստան էլտարբերակով:  

 Մրցույթի մասնակիցները և հաղթողները կպարգևատրվեն հավաստագրերով և պատվոգրերով: 

Աշխատանքները կարող եք ներկայացնել մինչև  2018թ. դեկտեմեբրի 25— ը  արվեստի ամբիոնի ղեկավար՝  Իլոնա Հովասափյանին 

(Հանդիսությունների դահլիճ):

Սպասում ենք ձեր հետաքրքիր ստեղծագործական աշխատանքներին:

Գեղանկարչական մրցույթ