Գրքի քննարկում. «Հայրիկ, դու խենթ ես»

15-02-19

Հունվարի 31-ին  հայոց լեզվի և գրականության ակումբը կազմակերպել էր գրքի հերթական քննարկումը: Այս անգամ  ութերորդ դասարանի երկու խմբեր  (814 և 816)  ճեմարանի գրադարանում արտասահմանյան գրականության միացյալ  դասի ընթացքում վերլուծում էին   Վիլյամ Սարոյանի «Հայրիկ, դու խենթ ես» վիպակը:

 

Ակումբի անդամները՝ Մաթևոսյան Աննան, Դանիելյան Օվսաննան, Պողոսյան Գայանեն, Մխիթարյան Աննան, նախօրոք պատրաստել էին էջանշաններ, որոնց վրա գրառել էին Վիլյամ Սարոյանի մտքերից: Աղջիկները սկզբում ներկայացրին Վիլյամ Սարոյանի կենսագրությունը, ապա 12-րդ դասարանցի Վահեն հանձն առավ ստանձնել Վիլյամ Սարոյանի դերը, և ութերորդցիները հարցեր ուղղեցին «հեղինակին»:

 

Ակումբի անդամները հարցեր էին կազմել վիպակի շուրջ, որոնց  պատասխանելու ընթացքում էլ ծնվեցին հետաքրքիր կարծիքներ և դատողություններ Սարոյանի այս հետաքրքիր վիպակի շուրջ:

 

Գրքերի ավանդական դարձած քննարկումները շարունակվելու են:

 

Գրքի քննարկում. «Հայրիկ, դու խենթ ես»