Դաս-էքսկուրսիա՝ գերժամանակակից լաբորատորիայում

11062 խմբի սաները քիմիայի ուսուցիչ Գևորգ Գրիգորյանի նախաձեռնությամբ և մանկավարժ Անահիտ Համբարձումյանի ուղեկցությամբ քիմիայի դասն անցկացրեցին «ԱԶԱԴ Ֆարմասյութիքլ Ինգրեդիենթս AG» հայ-շվեցարական համատեղ լաբորատորիայում:

 

Բոլորովին վերջերս` այս տարվա մարտի 18-ին է տեղի ունեցել շվեյցարական ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում դեղահումքի սինթեզման լաբորատորիայի պաշտոնական բացումը ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում: 2Հինգ գերժամանակակից լաբորատորիաների համար Գերմանիայից ներկրվել և տեղակայվել են համապատասխան լաբորատոր սարքավորումներ:

 

Ճեմարանականներն այնտեղ անցկացրեցին դաս-էքսկուրսիան, ծանոթացան դեղահումքի ստացման ժամանակակից տեխնոլոգիաներին, ակտիվությամբ մասնակցեցին Հայաստանում դեղագործական ոլորտի զարգացման վերաբերյալ քննարկմանը: Սաների հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ նրանք ցանկություն հայտնեցին հաջորդ անգամ անպայման այցելել Հայաստանի դեղագործական ընկերություններից մեկը՝ դեղահաբերի պատրաստման ընթացքին ականատես ու մասնակից լինելու համար:

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

Դաս-էքսկուրսիա՝ գերժամանակակից լաբորատորիայում