Դեսպանի այցը Ճեմարան

27-12-18

Դեկտեմբերի 27-ին Ճեմարան այցելեց Հնդկաստանում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը:

 

Դեռևս դեկտեմբերի 7-ին դեսպանի նախաձեռնությամբ Հնդկաստանի դպրոցներից մեկի և Ճեմարանի սաների միջև վիդեոկոնֆերանս անցկացվեց՝ նվիրված երկրաշարժի զոհերի 30-րդ տարելիցին (հնդկական հենց այդ դպրոցն էր 30 տարի առաջ օգնություն ցուցաբերել աղետից տուժածներին):

 

Դեսպանի՝ Ճեմարան այցելության նպատակն էր ծանոթանալ կրթական կառույցին ներսից, ինչպես նաև քննարկել հետագա համագործակցության և համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավոր տարբերակները:

 

Նախ Կրտսեր դպրոցում հյուրընկալվեց դեսպանը, եղավ մանկակրթարանում, ապա՝ սաների ուղեկցությամբ շրջայց կատարեց նաև Միջին և Ավագ դպրոցներում:

Դեսպանի այցը Ճեմարան