ԴԾ սաները ներկայացրին հետազոտական աշխատանքի արդյունքները

10-12-15

11Դիպլոմային ծրագրի 2-րդ կուրսի ուսանողները ներկայացրին փորձարարական չորս գիտությունների շրջանակներում իրականացրած հետազոտական աշխատանքի արդյունքները: Սաները բոլոր չորս առարկաների՝ քիմիայի, ֆիզիկայի, կեսաբանության և համակարգչային գիտության շրջանակում հետազոտություն էին իրականացրել՝ նույն խնդրի համար փորձելով լուծումներ գտնել ոլորտներից յուրաքանչյուրում, ապա համադրել դրանք: Աշխատանքի նպատակն է զարգացնել համագործակցային հմտությունները, ցույց տալ միջառարկայական կապերը, կատարել գիտելիքի, տեղեկատվության փոխանակում: Դիպլոմային ծրագրի ուսանողների ուսումնասիրությունների կենտրոնը եղել էր Ուրցաձորը. ուսումնասիրել էին ուրցի տարածման շրջանները, կլիմայական պայմանները, այն հանգամանքները, որոնք բարենպաստ կլինեն ուրցի բազմացման համար… Փորձանմուշներ վերցնելով Ուրցաձորի տարբեր հատվածներից և գործի դնելով չորս առարկաներից իրենց գիտելիքները՝ նրանք իրականացրել էին բազմակողմանի հետազոտություն՝ հիմնավոր եզրահանգումներով: Աշխատանքն իրականացվել է երկու խմբով, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է ներկայացուցիչներ բոլոր առարկաներից: Հետազոտության արդյունքները ներառվել են համատեղ ուժերով պատրաստված ամփոփիչ պաստառում:

 

ՖՈՏՈՇԱՐՔ —>

ԴԾ սաները ներկայացրին հետազոտական աշխատանքի արդյունքները