ԴԾ սաների այցը Երևանի կոնյակի գործարան

5Դիպլոմային ծրագրի 1-ին կուրսի ուսանողներն այցելեցին Երևանի կոնյակի գործարան, որտեղ բաց դռների օրեր էին: Սաներին ուղեկցում էին ԴԾ ուսուցիչներ Արթուր Փոքրիկյանը և Լուսինե Սարգսյանը:

 

Ճեմարանականները բացահայտեցին, թե ինչպես է պատրաստվում կոնյակը, ինչ փուլերով է անցնում՝ ընդհանուր տեղեկություններ ստանալով Հայաստանում կոնյակի պատրաստման պատմության մասին:

 

2«Արարատ»-ը հայկական կոնյակագործության լեգենդար ավանդույթները պահպանում է 1887 թվականից ի վեր, երբ վաճառական Ներսես Թաիրյանը սկսեց գործարկել Երևանում գինու և կոնյակի առաջին գործարանը: Իսկ 1998 թվականին Երևանի կոնյակի գործարանը միացավ ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող միջազգային առաջատար «Pernod Ricard» խմբին: Երևանի կոնյակի գործարանի լեգենդար «Արարատ» կոնյակները խորհրդանշում են Հայաստանը, նրա մշակութային և պատմական ժառանգությունը: Բազմաթիվ սերունդների կյանքի անբաժանելի մասը կազմած այս խմիչքն այսօր մեծ համբավ է վայելում աշխարհի տարբեր անկյուններում: Հետաքրքրական է այն, որ գործարանի արտադրանքի մոտ 92%-ն արտահանվում է աշխարհի ավելի քան 33 երկրներ: Հայկական «Արարատ» կոնյակ սիրել են բազմաթիվ հայտնի մարդիկ, ինչպես օրինակ` Ուինսթոն Չերչիլը, Ագաթա Քրիստին, Ֆրենկ Սինատրան, այլք:

 

ՖՈՏՈՇԱՐՔ —>

ԴԾ սաների այցը Երևանի կոնյակի գործարան