Եղիշե Չարենցի ծննդյան 120-ամյակի առթիվ

Մարտի 13-ին՝ Եղիշե Չարենցի ծննդյան 120-ամյակի օրը, ճեմարանի միջին դպրոցի սաները  հյուրընկալեցին  հեռուստալրագրող, սցենարիստ Լիլիթ Հակոբյանին և բանաստեղծուհի Հռիփսիմե Հովհաննիսյանին /Հռիփսիմէ/: Երկու հանդիպումն  էլ  Մայրենի լեզվի միամսյակի շրջանակում կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Ռուզաննա Ոսկանյանը:

Charenc 2

Թե՛ 522, թե՛ 612 խմբերում հանդիպումներն անցան գործնական հարցուպատասխանի և անկեղծ ու անմիջական  մթնոլորտում:

Charenc 3

982 խմբում / հայոց լեզվի և գարկանության ուսուցչուհի, բանասիրական գիտությունների  թեկնածու  Անի  Մակինյան/ վիկտորինա էր՝ Անաղարտ պահենք մայրենին  խորագրով: Մրցույթն ընթացավ  բուռն  ոգևորության մթնոլորտում: Ամենահետաքրքիրը վերջին փուլն էր, երբ խմբերը ցուցադրեցին Երևանի փողոցներում հանդիպած ցուցանակների, ժամանակակաից երգիչ-երգչուհիների երգացանկի տեքստերից կատարած աղաղակող սխալները և նշեցին դրանց ճիշտ ձևերը:

Charenc

Charenc 1

 

Եղիշե Չարենցի ծննդյան 120-ամյակի առթիվ