Եվս մեկ քայլ դեպի բնություն

thumbnail_IMG_20160510_154931Սույն թվականի մարտին Անանիա Շիրակացու անվան ճեմարանի կրտսեր դպրոցում մեկնարկեց էկոկրթության ծրագիր, որը կազմակերպվել էր ավագ դպրոցի սաների կողմից։ Այն նպատակ ուներ փոխանցել գիտելիքներ բնապահպանության կարևորության վերաբերյալ և դարձնել նրանց բնապահպանական աշխատանքները շարունակական` ստեղծելով հետևորդների խումբ: Ի դեպ՝ ծրագրի մասնակիցներից շատերը բնապահպանական ակումբի ակտիվիստներից էին, կամ ինչպես իրենք են սիրում նշել՝ կանաչներ էին։ Այսպիսով՝ ծրագիրն իր առջև խնդիր էր դրել օգնելու կերտել այնպիսի սերունդ, ով սեր է տածում բնության նկատմամբ, հոգ է տանում նրա մասին և ձգտում է մշտապես պահպանել ու գեղեցկացնել այն: Օրեր առաջ ծրագիրը հասավ իր վերջնագծին։ Սաների ավագ ընկերները միշտ հիացմունքով և զարմանքով էին վարում դասերը, քանի որ կրտսեր դպրոցի սաներն արդեն իսկ մեծ տեղեկատվության էին տիրապետում և լցված էին սիրով ու հոգատարությամբ բնության նկատմամբ։ Կրտսեր ընկերների ժպիտները և ամեն անգամ հնչող «ուռա՜, էլի եկել եք, էկոլոգիա ենք անելու» կամ նմանատիպ արտահայտությունները էլ ավելի էին ոգևորում ավագ ընկերներին։ Ծրագրի շրջանակներում նրանք արդեն ձեռք բերեցին առավել համակարգված և խորը գիտելիքներ բնության կարևորության և նրան սպառնող վտանգների մասին։ Բացի այդ՝ նրանք հասցրին մի քանի հստակ քայլեր անել բնությանն օգնելու համար, օրինակ՝ շրջակա միջավայրը մաքրել և ծառեր տնկել։ Ինչպես նաև՝ այցելելով Երկրաբանական թանգարան՝ նրանք առավել խորն ուսումնասիրեցին մեզ շրջապատող բնության հարստությունները։ Ծրագիրն իրականացնողները մեծ հավատով և հույսով են լցված այս խելացի փոքրիկների նկատմամբ։

 

Գրեց՝ Էլինա Հովակիմյան

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

Եվս մեկ քայլ դեպի բնություն