Էքսկուրսիա՝ Նորավանք և Պարույր Սևակի տուն-թանգարան

2Ճեմարանի 884 խումբը (մանկավարժ՝ Մանե Վարագյան) օրերս այցելեց Նորավանք և Զանգակատուն՝ Պարույր Սևակի տուն-թանգարան: Չնայած երկար ու բավականին հոգնեցնող ճանապարհին՝ ճեմարանականները լավ ժամանակ անցկացրին: Էքսկուրսիայի մասնակիցներից յուրաքանչյուրը նախապես որևէ նյութ էր պատրաստել Նորավանք վանական համալիրի և Պարույր Սևակի մասին: Ասմունք Սևակի շիրմաքարի մոտ, հույզեր, ոգևորություն, այնուհետև՝ ճանապարհ դեպի Նորավանք…

Սաների ուրախ խմբին ուղեկցեցին ուսուցիչներ Մանե Գևորգյանը, Նաիրի Ասրաբյանը և մանկավարժ Մանե Վարագյանը, ինչպես նաև ծնողներ:

884 խմբի սաները վերադարձան բարձր տրամադրությամբ և ակնկալիքով, որ առաջիկայում նորից կունենան միասին լավ ժամանակ անցկացնելու առիթներ:

Ճեմարանական ժամին նրանց շնորհվեցին պատվոգրեր:

 

ՖՈՏՈՇԱՐՔ —>

Էքսկուրսիա՝ Նորավանք և Պարույր Սևակի տուն-թանգարան

Թողնել պատասխան