Էքսկուրսիա դեպի Ծաղկաձոր

Ուսումնական տարին դեռ նոր մեկնարկած, սեպտեմբերի 3-ին Միջին դպրոցի 986 խմբի սաները  խմբի մանկավարժ Ջուլիետա Գրիգորյանի ղեկավարությամբ որոշեցին կազմակերպել անդրանիկ արշավը դեպի Ծաղկաձոր:

20160903_114455

Սաները այցելեցին Օրբելի եղբայների տուն-թանգարան, ծանոթացան աշխարհահռչակ և ականավոր հայ գիտնականների կյանքին ու գիտական գործունեության պատմությանը:

20160903_110633

20160903_110901

Տպավորված և տեղեկությունների մեծ պաշարով ճեմարանականները ուղևորվեցին Կեչառիսի վանքային համալիր: «Աշակերտները  նախապես ուսումնասիրել և ծանոթացել էին նյութին, և իրենք էին հանդես գալիս` որպես էքսկուրսավար` ներկայացնելով կառույցին վերաբերող կարևոր տեղեկություններն ու պատմական փաստերը»,- ասում է խմբի մանկավարժ Ջուլիետա Գրիգորյանը:

20160903_123300

Երեքամսյա հանգստից հետո ճեմարանականները հասցրեցին մտերմիկ զրուցել, նոր գիտելիքներով զինվել և հանգստանալ բնության գրկում, որպեսզի նոր ուժերով ու թիմային ոգով սկսեն նոր ուսումնական տարին:

20160903_172651

Էքսկուրսիա դեպի Ծաղկաձոր