Ընդունելություն Դիպլոմային ծրագրում 2-րդ փուլ

28-06-18

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Շիրակացուճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը հայտարարում է 2018-2019 ուստարվա ընդունելություն (2րդ փուլ) Միջազգային Բակալավրիատի Դիպլոմային ծրագրում սովորելու համար:

 

Միջազգային Բակալավրիատի Դիպլոմային ծրագիրը ավագ դպրոցի միջազգային կրթական ծրագիր է, որը «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրում նախատեսված է ՀՀ և օտարերկրյա քաղաքացի հանդիսացող սովորողների համար: Ուսման տևողությունը երկու տարի է և իրականացվում է անգլերեն լեզվով (ՀՀկառավարության 2017թ. հուլիսի 20-ի որոշում): Միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագրի շրջանավարտները կարող են ստանալ նաև ՀՀ պետական նմուշի ատեստատ: Ծրագրի մասին առավել մանրամասն կարող եք տեղեկանալ http://shirakatsy.am/page_20/page_21/ հղումով:

 

Ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ օգոստոսի 20-ը լրացնել ընդունելության հայտը հետևյալ հղումով`https://goo.gl/poH5B8: Ընդունելության քաղաքականությունը հրապարակված է http://shirakatsy.am/admissions-policy-2/ հղումով: Դիմորդները հանձնում են ընդունելության քննություններ մաթեմատիկայից և անգլերենից:

 

ժամանակացույց

Առարկա Օր/Ժամ Վայր Արդյունքների հրապարակում Վերանայում
Անգլերեն Օգոստոսի 22, 2018

Ժամը՝10:30 -12:30

 

2222

(2րդ մասնաշենք,

2րդ հարկ )

 

Օգոստոսի 23, 2018

Ժամը՝ 13:30

Օգոստոսի 23, 2018

Ժամը՝ 14:00-15:30

 

Մաթեմատիկա

 

 Օգոստոսի 24, 2018

Ժամը՝10:30 -12:30

2222

(2րդ մասնաշենք, 2րդ հարկ )

 

Օգոստոսի 25, 2018

Ժամը՝ 13:30

Օգոստոսի 25, 2018

Ժամը՝ 14:00-15:30

 

Առարկայական հարցազրույց

 

Օգոստոսի 25, 2018

10:30  -12:30

 

Դիպլոմային ծրագիր

(2րդ մասնաշենք, 3րդ հարկ )

 

2018-2019 ուստարվա դիմորդ` ճեմարանի 10-րդ դասարանն ավարտած սովորողների համար սահմանվում են ներճեմարանական կրթաթոշակներ` հաշվի առնելով առաջադիմության, ընդունելության արդյունքների, ինչպես նաև ընտանիքի ֆինանսական կարգավիճակը: Կրթաթոշակների տրամադրման կարգը կուղարկվի ճեմարանի ծնողներին լրացուցիչ նամակով:

 

ՄԲ Դիպլոմային ծրագիրը հնարավորություն կտա ստանալու միջազգային չափանիշներին համապատասխան բարձրակարգ կրթություն, ինչպես նաև ընդունելության առավելություններ (որոշ բուհերում նույնիսկ առանց ընդունելության քննությունների) աշխարհի ավելիքան 2000 լավագույն համալսարաններում (Քեմբրիջի, Օքսֆորդի, ՍտենՖորդի, Չիկագոյի և աշխարհի ամենաբարձր վարկանիշավորում ունեցող այլ համալսարաններ): 2016 և 2017 թվականի շրջանավարտների ընդունելության արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Դիպլոմային ծրագրի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ Միջազգային բակալավրիատի կազմակերպության պաշտոնական կայքում՝ http://ibo.org 

 

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել ԴԾ համակարգող ԱննաՍտեփանյանին (010)64 01 02,  (010)64 07 87 հեռախոսահամարներով կամ գրելhighschool@shirakatsy.amէլեկտրոնային հասցեով:

 

«Շիրակացուճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը Միջազգային Բակալավրիատի կրտսեր, միջին և ավագ դպրոցների ծրագրերով հավաստագրված միակ կրթահամալիրն է ՀՀ-ում, «ՌաունդՍքվեր» միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի առաջին լիիրավ անդամն է տարածաշրջանում:

Ընդունելություն Դիպլոմային ծրագրում 2-րդ փուլ