Ընթերցողը

06-06-18

Մարդկային գիտակցական աշխարհի  զարգացման  և առաջընթացի, լուսավորման ձևավորման հիմքը տեղեկատվության  տարածումն է, որի գլխավոր ու անփոխարինելի միջողը ընթերցանությունն է:

 

Կարծում եմ  կհամաձայնեք, որ տառաստեղծումն ու դրանից բխող՝ աշխարհի բոլոր լեզուները, մարդընթերցողի  գլխավոր զենքն է, որի միջոցով կարող ենք հաղորդակցվել, տեղեկացվել նույնիսկ ամենաանհավանական պայմաններում:

 

Թեպետ այսօր, աներևույթ և ինտերնետային հաղորդակցման այս անհասկանալի դարում, ընթերցանությունը դարձել է ամենավերջին հետաքրքրությունը, բայց ես մեծ հույս եմ փայփայում, որ դեռ կան  մարդկանց մեծ խումբ, ովքեր ինձ պես  նախընտրում են  կարդալ ըմբռնումով, ընթերցել  տպավորվելով: Ինձ թվում է, որ կհամաձայնեք նաև, որ ինչպես  մարդկային  կյանքն է սակավ  մնում  բոլորիս համար, այնպես էլ  ընթերցողի համար իր կարդացած պաշարը՝ անբավարար:

 

Մեծ ցանկություն ունեմ, որ երբեք այս աշխարհում չպակասի ընթերցողների  և տպագրվող հետաքրքիր գրքերի թիվը, որովհետև միայն ընթերցանությունն է վաղ մանկությունից  ճիշտ ձևավորում  մարդու միտքը, նաև դարձնելով նրան գրագետ և բազմակողմանի զարգացած:

 

Ընթերցող մարդու աշխարհն անծայրածիր է տիեզերքի պես և այն, ինչը հասարակ  կամ անհասկանալի է թվում մի պահ, ընթերցողը միշտ որոնում և գտնում է  բոլոր –բոլոր հարցերի ամենազգայուն պատասխանները:

 

Ընթերցողը ամենագլխավոր հերոսն է իր աչքի շարադրանքի, քանի որ ընթերցելիս ապրում ես տվյալ պատմությունը, կյանքը, դարաշրջանը և մասնակից ես դառնում հերոսների կյանքի բոլոր ապրած և զգացած, ուրախ կամ ողբալի, հետաքրքիր կամ արկածախնդիր իրավիճակներին: Խոսքիս վերջաբանին կարող են միայն ավելացնել , որ ով մշտապես ընթերցում է նա աշխարհի ամենահարուստ մարդն է, քանի որ նա կարող է կորցնել նյութական և ժամանակակից բոլոր արժեքները, բայց ոչ երբեք գիտելիքը և հարուստ մտավոր աշխարհը:

 

Այսպիսին էին իմ՝ ընթերցողիս մտորումները ընթերցող մարդու մասին:

 

Հովհաննիսյան Միքայել, 991 խմբի սան

Նկարները՝ Անի Մարությանի, 1171 խումբ

Ընթերցողը