Թափուր աշխատատեղեր

16-04-16

jobsԱշխատատեղերի անվանումներ:

 

  • «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցիչ
  • «Ֆիզկուլտուրա և առողջ ապրելակերպ» առարկայի ուսուցիչ
  • «Կերպարվեստ» առարկայի ուսուցիչ
  • «Ռուսաց լեզու և գրականություն» առարկայի ուսուցիչ
  • «Մաթեմատիկա» առարկայի ուսուցիչ
  • «Քիմիա» առարկայի ուսուցիչ
  • «Անգլերեն» առարկայի ուսուցիչ
  • «Գծանկար» առարկայի ուսուցիչ
  • «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչ

 

Աշխատանքի նկարագրություն

 

  • Առարկայի դասավանդում, դասապլանների կազմում Միջազգային Բակալավրիատի /այսուհետ՝ ՄԲ/ պահանջներին համապատասխան,
  • Դասավանդման ընթացքում ուսուցման արդյունավետ մեթոդների կիրառում
  • Ստեղծագործ մոտեցմամբ ուսուցման իրականացում
  • Գործընկերների հետ համագործակցություն՝ միջառարկայական ուսուցում իրականացնելու նպատակով
  • Գնահատվող առաջադրանքների կազմում, գնահատման իրականացում ՄԲ ծրագրերին համապատասխան
  • Ըստ անհրաժեշտության ՄԲ Միջին դպրոցի ծրագրի շրջանակներում իրականացվող անհատական հետազոտական աշխատանքների , համայնքային նախագծերի համակարգում
  • Առարկայական ծրագրի պլանավորման գործընթացին մասնակցություն,
  • Սաների ուսումնական առաջընթացի վերլուծության իրականացում
  • Ծնողներին սաների ուսումնական ձեռքբերումների մասին ՄԲ պահանջներին, Ճեմարանի  սկզբունքներին համապատասխան ձևով տեղեկությունների փոխանցում
  • Մասնակցություն ծնողական հանդիպումներին
  • Մասնակցություն համագործակցային հանդիպումներին

 

 Պահանջվող որակավորումներ

 

  • Հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի իմացություն
  • Առարկայի դասավանդման և գնահատման մեթոդաբանության իմացություն
  • ՄԲ վերաբերյալ բազային գիտելիքներ
  • Համակարգչային բազային գիտելիքներ
  • Անգլերեն լեզվի իմացություն
  • Թիմով աշխատելու և համագործակցելու ունակություն
  • Նորարարական գաղափարները ընդունելու և կիրառելու պատրաստակամություն
  • Ստեղծագործ մոտեցում աշխատանքում

 

Լրացուցիչ տեղեկություններ

 

Դիմել կարող եք`  Ձեր ինքնակենսագրությունն (CV) hr@shirakatsy.am էլ․ հասցեին ուղարկելով ՝ նամակի վերնագրում անպայման նշելով աշխատատեղի անվանումը: Բոլոր նրանք, ում CV-ները կանցնեն  նախնական ընտության փուլը, կհրավիրվեն հարցազրույցի։

Ունեք հարցեր` զանգահարեք 010 640102 հեռախոսահամարով կամ այցելեք www.shirakatsy.am կայքէջ:

 

Դիմեք մեզ մինչև 2016թ. ապրիլի 30-ը:

Թափուր աշխատատեղեր