Թափուր աշխատատեղ: Մանկավարժ

06-06-18

Աշխատանքի նկարագրություն

«Մանկավարժ» աշխատում է ճեմարանի միջին կամ ավագ դպրոցում: Մանկավարժական ծառայության անդամ լինելով՝ մասնակցում է մանկավարժահոգեբանական ծրագրի մշակմանը և իրականացմանը (միջոցառումներ, հանդիպումներ, էքսկուրսիաներ, քննարկումներ և այլն)՝ Միջազգային բակալավրիատի պահանջներին համապատասխան: Գործունեությունը ծավալում է անձնակենտրոն սկզբունքով, արձանագրում է յուրաքանչյուր սովորողի առանձնահատկությունները, հետաքրքրությունները և կազմակերպում է գործունեություն՝ ելակետ ունենալով տվյալ սովորողի ներդաշնակ զարգացումը: Ստեղծում է խմբային դրական և բարենպաստ մթնոլորտ՝ արդյունավետ փոխհարաբերությունների ձևավորման և հաստատման համար: Ակտիվ համագործակցում է ծնողների, ուսուցիչների և այլ աշխատակիցների հետ: Իրականացնում է կազմակերպչական, մատենավարման և այլ թղթաբանական աշխատանքներ:

 

Պահանջները

  • Բարձրագույն կրթություն՝ մանկավարժության (կրթության կազմակերպման) և/կամ հոգեբանության ոլորտում:

    Պետք է կարողանա՝

  • գրագետ կիրառել մանկավարժական և հոգեբանական մոտեցումները.
  • իրավիճակները վերլուծել, գնահատել և համապատասխան արձագանքով հետադարձ կապ ապահովել.
  • թիմով աշխատել, համագործակցել սաների, գործընկերների հետ.
  • արագ կողմնորոշվել դժվար իրավիճակներում, կայացնել արդյունավետ որոշոմներ.
  • դրսևորել կազմակերպչական որակներ.
  • գրագետ, արտահայտիչ և մատչելի խոսել.
  • Միջազգային բակալավրիատի գաղափարախոսությունը, պահանջները, ինչպես նաև այլ նորարարական գաղափարներն ընդունելու, սովորելու և կիրառելու պատրաստակամ լինել.
  • անգլերենով կամ այլ օտար լեզուներով կարդալ, հաղորդակցվել և/կամ կատարելագործվելու պատրաստակամություն դրսևորել.
  • տիրապետել համակարգչային բազային հմտություններին:

 

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը  հիմնադրվել է 1990թ.՝ շնորհալի երեխաների բացահայտման և նրանց կրթության կազմակերպման հեղինակային ծրագրի հիման վրա: 2014թ.-ից Միջազգային բակալավրիատի 3 ծրագրերով՝ կրտսեր (PYP), միջին (MYP), ավագ (DP), հավաստագրված միակ կրթահամալիրն է հանրապետությունում: Ճեմարանը սաների, ուսուցիչների և ծնողների միասնական համայնք է, որտեղ բոլորն անընդմեջ սովորում և կատարելագործվում են՝ կարևորելով յուրաքանչյուրի լիարժեք ինքնադրսևորման համար բարենպաստ միջավայրի ստեղծումը և զարգացումը:

 

Լրացուցիչ տեղեկություններ

 

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը hr@shirakatsy.am հասցեին: Նամակի թեմայի (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք («Մանկավարժ»):

Նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն մրցույթի:

 

Դիմելու վերջնաժամկետը՝ 10.06.2018:

Թափուր աշխատատեղ: Մանկավարժ