Թափուր աշխատատեղ: Նախադպրոցական ուսումնական հաստատության ավագ մանկավարժ (դաստիարակ)


Պահանջվող պաշտոն:

 

Նախադպրոցական ուսումնական հաստատության ավագ մանկավարժ (դաստիարակ)

 

Աշխատանքի նկարագրություն:

 

– պլանավորել և իրականացնել սաների առօրյան, դաստիարկությունը, ուսումնական գործունեությունը՝ նախադպրոցական կրթության պետական չափորոշիչներին և կրթահամալիրի կրթական ծրագրերին համապատասխան.
– նախադպրոցական հաստատության այլ մասնագետների հետ (առարկայական ուսուցիչներ, հոգեբան, լոգոպեդ և այլն) սերտ համագործակցությամբ պլանավորել և իրականացնել կրթադաստիարակչական և զարգացնող աշխատանքներ.
– համագործակցել կրթահամալիրի համայնքի մյուս անդամների հետ (գործընկերներ, սովորողներ, ծնողներ).
– շարունակաբար սովորել և զբաղվել ինքնակրթությամբ:

 

Պահանջվող որակավորում:

 

– Բարձրագույն մասնագիտական կրթություն
– Մեթոդամանկավարժական պատրաստվածություն
– Նախադպրոցական տարիքի երեխաների առանձնահատկությունների իմացություն
– Հետազոտական կարողություններ
– Աշխատանքում ստեղածագործական մոտեցումներ հանդես բերելու կարողություն
– Թիմում աշխատելու և համագործակցելու կարողություն
– Համակարգչային բազային գիտելիքներ
– Օտար լեզուների (հատկապես՝ ռուսերեն և անգլերեն) իմացություն (խիստ ցանկալի է):

 

Անձնային անհրաժեշտ որակներ

 

– Պատասխանատու և պարտաճանաչ
– Հոգատար և սրտացավ
– Արդարամիտ և բարեկիրթ
– Ուրախ և ներդաշնակ

 

Լրացուցիչ տեղեկություններ:

 

Դիմել կարող եք` այցելելով ՆորՆորքի 5-րդ զանգված, Արտեմ Միկոյան 35 հասցեով կամ Ձեր ինքնակենսագրությունն (CV) ուղարկելով hr@shirakatsy.am Էլ․ հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Նախադպրոցական ուսումնական հաստատության ավագ մանկավարժ (դաստիարակ)»:

 

Ունեք հարցեր` զանգահարեք 010 640102 հեռախոսահամարով կամ այցելեք www.shirakatsy.am կայքէջ:

 

Դիմեք մեզ մինչև 2016թ. ապրիլի 30-ը:

Թափուր աշխատատեղ: Նախադպրոցական ուսումնական հաստատության ավագ մանկավարժ (դաստիարակ)