Թափուր աշխատատեղ: «Պար» առարկայի ուսուցիչ

14-06-18

Աշխատանքի նկարագրություն

«Պար» առարկայի ուսուցիչը դասավանդում է  ճեմարանի կրտսեր և/կամ միջին դպրոցում: Արվեստի ամբիոնի անդամ լինելով՝ մասնակցում է ամբիոնի աշխատանքներին՝ Միջազգային բակալավրիատի պահանջներին համապատասխան առարկայական, միջառարկայական ծրագրերի տեղայնացում, գործընկերների հետ թեմատիկ միավորների մշակում և իրականացում: Գործունեությունը ծավալում է սովորողակենտրոն ուսուցման սկզբունքով, արձանագրում է յուրաքանչյուր սովորողի առանձնահատկությունները, հետաքրքրությունները և կազմակերպում է կրթադաստիարակչական գործունեություն՝ ելակետ ունենալով տվյալ սովորողի ներդաշնակ զարգացումը:

 

Պահանջվող գիտելիքներ  և կարողություններ

Ուսուցիչը պետք է հիմնովին տիրապետի դասավանդվող առարկային և սիրի ուսուցչի մասնագիտությունը:

     Պետք է իմանա՝

  • առարկայի դասավանդման մեթոդաբանությունը:

Պետք է կարողանա՝

  • գրագետ կիրառել մանկավարժական և հոգեբանական մոտեցումները.
  • սովորողների ուսումնառության տարբեր ոճերին և կրթական կարիքներին համապատասխան դասավանդման տեխնոլոգիաներ, մեթոդներ ընտրել և կիրառել կամ բաց լինել դրանք սովորելու համար.
  • իրավիճակները վերլուծել, գնահատել և համապատասխան արձագանքով հետադարձ կապ ապահովել.
  • թիմով աշխատել, համագործակցել սաների, գործընկերների հետ.
  • արտահայտիչ և մատչելի խոսել.
  • Միջազգային բակալավրիատի գաղափարախոսությունը, պահանջները, ինչպես նաև այլ նորարարական գաղափարներն ընդունելու, սովորելու և կիրառելու պատրաստակամ լինել.
  • անգլերենով կամ այլ օտար լեզուներով կարդալ, հաղորդակցվել և/կամ կատարելագործվելու պատրաստակամություն դրսևորել:

 

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը  հիմնադրվել է 1990թ.՝ շնորհալի երեխաների բացահայտման և նրանց կրթության կազմակերպման հեղինակային ծրագրի հիման վրա: 2014թ.-ից Միջազգային բակալավրիատի 3 ծրագրերով՝ կրտսեր (PYP), միջին (MYP), ավագ (DP), հավաստագրված միակ կրթահամալիրն է հանրապետությունում: Ճեմարանը սաների, ուսուցիչների և ծնողների միասնական համայնք է, որտեղ բոլորն անընդմեջ սովորում և կատարելագործվում են՝ կարևորելով յուրաքանչյուրի լիարժեք ինքնադրսևորման համար բարենպաստ միջավայրի ստեղծումը և զարգացումը:

 

Լրացուցիչ տեղեկություններ

 

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը hr@shirakatsy.am հասցեին: Նամակի թեմայի (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք («Պար» առարկայի ուսուցիչ ):

Նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն մրցույթի:

 

Դիմելու վերջնաժամկետը՝ 22.06.2018:

Թափուր աշխատատեղ: «Պար» առարկայի ուսուցիչ