Թող շնորհավոր լինի բոլորիս Նոր տարին…

Գալիս ես կրկին ու միշտ նորովի,

Գալիս ես, ինչպես սկիզբը դարի,

Ամեն շեն ու բակ լույսո՛վ զարդարիր,

Դու, Նո՛ր տարի, գա՛լդ բարի:

Գալիս ես կրկին, միշտ սիրով արի,

Ամեն օջախի հյուրն ես յուրովի,

Ոտքդ օրհնված բարեբեր լինի,

Դու, Նո՛ր տարի, գա՛լդ բարի:

Գալիս ես կրկին, ամբողջ մի տարի,

Խաղաղություն ու սեր, հավա՛տ ամոքիր

Անմեղ մանկության խինդը փայփայի՛ր,

Դու, Նո՛ր տարի, գա՛լդ բարի:

Գալիս ես կրկին, ցրտին ու մթին,

Կենդանակերպի կերպարով նորին.

Դու՝ հույս ու հավատ նեղին, անմեղին,

Միշտ գալիս ես նոր , բայց գնում ես հին:

Գալիս ես կրկին միշտ տարեմուտին՝

Խորհուրդներով լի ու սեր անմեկին,

Զանգերի ղողանջ, խոստումներ անգին

Թող շնորհավոր լինի բոլորիս Նոր տարին

 

Սիրով ու ոգեշնչող բովանդակությամբ՝ Ձեր բարեկամ Ձմեռ պապ:

 Վիկտոր Սումբաթյան /աշխատակից

2016 թ.

photo_1-min-1

            Նկարները՝ Վիկտոր Սումբաթյանի

Թող շնորհավոր լինի բոլորիս Նոր տարին…