«Իմ սիրտը լեռներում է» բեմականացմամբ մեկնարկեց Նռան հատիկը

Այսօր Ճեմարանում Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» բեմականացմամբ մեկնարկեց «Նռան հատիկ 2017» փառատոնը:

 

«Բավականին բարդ ու լուրջ ստեղծագորոծություն ենք ընտրել, որ հանդիսատեսի դատին են հանձնում Ճեմարանի թատերական ստուդիայի սաները»,- ասաց թատերական ստուդիայի գեղարվեստական ղեկավար, փառատոնի կազմակերպիչ Գարիկ Ղազարյանը:

 

«Սիրելի աշակերտներ դուք չեք պատկերացնում, թե ինչ կարևոր գործ եք անում հիմա, դուք շարունակում ենք այն գործը, որին մենք ձեռնամուխ ենք եղել դեռ իննսունականներին և փորձել ենք փրկել կործանումից այն արժեքները, որոնք ունեինք… դուք առաջ եք տանում մեր մշակույթը, ու վստահաբար մի օր էլ էլ արթնանալու ենք ու տեսնելու ենք, որ  ռաբիս լսող չկա, բոլորը մաքուր հայերենով են խոսում, մեր գրքերն են կարդում, մեր ազգային երգ-երաժշտությունն ենք լսում, իսկ ամեն ինչ սկսվում է դպրոցական տարիքից»,- իր բացման խոսքում ընդգծեց Ճեմարանի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանը՝ ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին:

«Իմ սիրտը լեռներում է» բեմականացմամբ մեկնարկեց Նռան հատիկը