Արևը ծագեց Հայոց աշխարհում:
Դա սոսկ արև չէր. փրկությունն էր մեր:
Տանջված ու հոգնած մեր սիրտը վաղուց խավարի գրկում տենչում էր արև:
Եվ ահա եկավ հանդարտ քայլերով, միայնակ այնպես, բայց այնպե՜ս վստահ:
Իր շուրջը փռեց լույս ու բարություն, ցանեց աչքերում հավատի սերմեր:
Քայլեց ու քայլեց համառ ու անդուլ՝ իր հետ բերելով հույսը փրկության:
Հայոց աշխարհի մայր հողից վերցրեց ուժ ու զորություն և սերը անգին:
Վերցրեց ու բերեց նա քաղաքամայր, իր սիրով վառեց անթեղված հային:
Հավատի կռվան դարձավ մեզ համար, արդար պայքարի անշեղ նշաձող:
Ու մեղմ առվակը փոթորիկ դարձավ, փշրեց ու կոտրեց կապանքները սին:
Ե՛վ մեր աչքերում արևներ վառեց, և՛ հոգիներում բորբոքեց նա հույս:
Ու փոթորիկներ ծնվեցին հանկարծ. ուժի, զորության հզոր ալիքներ,
Որ վարակելով մեկը մյուսին՝ տարածվում էին խինդով մոլեգին:
Ու թնդաց ազգը, փոթորկվեց, հուզվեց, իր առաջնորդի հետևից քայլեց
Մանրիկ քայլերով նա առաջ գնաց և հանդարտ ու վեհ փրկություն գտավ:
Մի՞թե հրաշք չէր այն, ինչ կատարվեց, իսկ կատարողը մի հրաշագործ,
Որ ծնունդ առավ իր ժողովրդից և ժողովրդին փրկություն բերեց:
Թող օրհնյալ լինի ծնունդը քո վեհ, և կյանքդ լինի սիրո խառնարան
Հույսով համակված՝ քայլես միշտ առաջ և առաջնորդես մեզ նոր բարձունքներ….
Արսեն Վարդանյան
Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ
01/06/2018