Ինչ են հագնում մարզիկները

20160428_101807Մանկակրթարանի միջին խմբի սաները շարունակում են ուսումնասիրությունները «Որտեղ ենք մենք ժամանակի և տարածության մեջ» թեմայի շրջանակներում:

 

Այս անգամ ֆիզկուլտուրայի ուսուցիչ պարոն Մեսրոպի նախաձեռնությամբ աստղիկները ծանոթացան մարզահագուստի տեսակներին: Ցուցադրվող տեսանյութերն ու լուսանկարները մեծ հետաքրքրություն առաջացրին երեխաների մեջ: Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանողներն ու պարոն Մեսրոպը սաներին ներկայացան իրենց մարզահագուստներով և պատմեցին դրանց մասին:

 

Երեխաները ոչ միայն ծանոթացան տարբեր մարզահագուստների, հասկացան մարզաձևից կախված` դրանց առանձնահատկությունները, այլև հնարավորություն ունեցան շոշափելու, նույնիսկ որոշ տարրեր անձամբ կրելու…

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

Ինչ են հագնում մարզիկները