Իրենց դասընկերուհու մայրիկի հետ 1-ին դասարանցիներն ամփոփեցին հետազոտությունը

Նախորդ շաբաթվա ավարտը յուրահատուկ և ուրախ էր 154 խմբի սաների համար երկու պատճառով: Առաջին պատճառն այն էր, որ փոքրիկներն ամփոփում էին «Ինչպես է աշխատում աշխարհը» միջառարկայական թեմայի շրջանակում ուսումնասիրվող փոխադրամիջոցների մասին հետազոտությունը, իսկ երկրորդ՝ առաջին անգամ խմբում ունեինք հյուր-գործընկեր՝ տիկին Լիլիթը, ով մեծ պատրաստակամությամբ ցանկություն էր հայտնել այդ օրն անցկացնել դստեր՝ Մարտիրոսյան Մարիամի հետ: Երեխաները մեծ ոգևորությամբ ընդունեցին տիկին Լիլիթի այցը, ով միայն պասիվ դիտորդի դերում չէր, այլ պատրաստել էր շատ հետաքրքիր նյութ փոխադրամիջոցների մասին, թե ինչպես է պետք նստել, ինչ տեսակ ամրագոտիներից պետք է օգտվել յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի դեպքում: 2Երեխաները մեծ խանդավառությամբ և հետաքրքրվածությամբ էին դիտում նկարներն ու լսում իրենց դասընկերուհու մայրիկին: Ստացած տեղեկությունն իսկապես շատ օգտակար էր և կիրառելի:

 

Մեր սաներն էլ իրենց հերթին զարմացրին հյուրին՝ ներկայացնելով իրենց հորինած առաջին գիրքը փոխադրամիջոցների մասին, որտեղ նրանք հստակ ամփոփում են 5 շաբաթների ընթացքում կատարած աշխատանքը, ստացած տեղեկությունները, նկարագրում իրենց ստեղծած էկոլոգիապես մաքուր և արտասովոր փոխադրամիջոցը:

 

Շաբաթվա վերջին օրն անցավ շատ թեթև, ուրախ և տպավորիչ:

Իրենց դասընկերուհու մայրիկի հետ 1-ին դասարանցիներն ամփոփեցին հետազոտությունը

Leave a Reply