Լուսանկարների մրցույթ «Գարնան շունչը» խորագրով

02-02-12

hayt12.02.25-1Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) և «Հայկական կրթական միջավայր» պորտալի աշխատակազմը հայտարարում են «Գարնան շունչը» խորագրով լուսանկարների մրցույթ։

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր կրթական հաստատությունների սովորողները՝ ուսանողները և աշակերտները։

Լուսանկարները պետք է լինեն որակյալ, ունենան jpeg կամ jpg ձևաչափ, իսկ ծավալը չպետք է գերազանցի 500 կիլոբայթը: Լուսանկարի երկարությունը չպետք է փոքր լինի 300px-ից և մեծ 1400px-ից, բարձրությունը չպետք է փոքր լինի 300px-ից և մեծ 900px-ից:
Լուսանկարներն անհրաժեշտ ուղարկել vahe@ktak.am հասցեով՝ նշելով լուսանկարի անվանումը, հեղինակի անուն ազգանունը, ծննդյան թիվը, ուսումնական հաստատության անվանումը և վայրը։ Պետք է նշել նաև մեկնաբանություն լուսանկարի մասին, այդ թվում ե՞րբ և որտե՞ղ է կատարվել լուսանկարահանումը, ի՞նչ լուսանկարչական ապարատով է լուսանկարվել (մոդելը և արտադրող կազմակերպության անունը), տեղեկություն պատկերվածի մասին, լուսանկարը լավ բնութագրող արտահայտություն։ Այս տեղեկությունների մի մասը կազմակերպիչները կարող են չհրապարակել:

Մրցույթի վերջնաժամկետը ապրիլի 15-ն է։

Մրցույթի հանձնաժողովը ապրիլի 16-25-ը կամփոփի և կհրապարակի մրցույթի արդյունքները։

Մրցույթի հաղթողները կպարգևատրվեն պատվոգրերով և խորհրդանշական նվերներով։

Մեկնաբանությունների և լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել Վահե Երիցյանին`vahe@ktak.am էլեկտրոնային հասցեով։

Լուսանկարների մրցույթ «Գարնան շունչը» խորագրով

Թողնել պատասխան