«Խոսում են Հայաստանի քարերը». բեմում էին 5-րդ դասարանցիները

13«Աշխարհագրություն» առարկայի շրջանակում 5-րդ դասարանցիները նոյեմբերի 13-ին հանդիսությունների դահլիճում ներկայացրին «Խոսում են Հայաստանի քարերը» թեմայով բեմադրություն, որը նախաձեռնել էր ուսուցիչ Ռուզաննա Սարիբեկյանը:

 

Սաները հետաքրքիր նյութեր էին պատրաստել իրենց հայրենիքում տարածված քարերի լայն ընտրանու մասին. նրանք պատմեցին յուրաքանչյուր քարի գործածության, արժեքավորության մասին, ինչպես նաև քարերի հետ կապված հետաքրքիր պատմություններ հայ ժողովրդի անցյալից:

 

Միջոցառման մաս էր կազմում հայկական բնաշխարհում տարածված քարերի փոքրիկ ցուցադրությունը հենց բեմում:  5-րդ դասարանցիներին իսկապես հաջողվեց «խոսեցնել Հայաստանի քարերին»՝ բազմակողմանիորեն ու շատ գեղեցիկ մատուցելով նրանց հարուստ պատմությունը:

 

Ֆոտոշարք –>

«Խոսում են Հայաստանի քարերը». բեմում էին 5-րդ դասարանցիները

Leave a Reply